german english polish russian armenian
philosophy biography objects news contact

Արվեստի մեջ ինձ հետաքրքրում է այն, որ ես ամբողջովին ազատ եմ:
Իսկ գոյություն ունեցող սահմանները միշտ պայմանական են և հատելի:
Ստեղծագործության համար թեմաների փնտրտուքով հատուկ չեմ զբաղվում՝
թեմաները ամենուր են և նույնիսկ ցանկության դեպքում դրանք հնարավոր չէ շրջանցել:
Այն ամենն, ինչ ինձ հետաքրքրում է կյանքում, հետո դառնում է նաև ստեղծագործելու թեմա:

Չեմ սիրում կրկնություններ: Այն գործերը, որոնց կցված է հեղինակի կողմից գրված բացատրությունը
և առանց որի ստեղծագործությունը կորցնում է որևէ իմաստ, ինձ նույնպես դուր չեն գալիս:

Աշխատում եմ տարբեր նյութերով` քար, բրոնզ, կավ:

Երազում եմ ստեղծել արվեստի այնպիսի գործեր, որոնք կփոխեին մեր իրականությունը:

Philosophy