Արվեստի մեջ ինձ հետաքրքրում է այն, որ ես ամբողջովին ազատ եմ:
Իսկ գոյություն ունեցող սահմանները միշտ պայմանական են և հատելի:
Ստեղծագործության համար թեմաների փնտրտուքով հատուկ չեմ զբաղվում՝
թեմաները ամենուր են
և նույնիսկ ցանկության դեպքում դրանք հնարավոր չէ շրջանցել:
Այն ամենն, ինչ ինձ հետաքրքրում է կյանքում, հետո դառնում է նաև ստեղծագործելու թեմա:
Չեմ սիրում կրկնություններ: Այն գործերը, որոնց կցված է հեղինակի կողմից գրված բացատրությունը
և առանց որի ստեղծագործությունը կորցնում է որևէ իմաստ, ինձ նույնպես դուր չեն գալիս:
Աշխատում եմ տարբեր նյութերով` քար, բրոնզ, կավ:
Երազում եմ ստեղծել արվեստի այնպիսի գործեր, որոնք կփոխեին մեր իրականությունը: |
|
|